30/06/2016 12:54
ԵՄ առաջնորդներ. Ազատ տեղաշարժի վերաբերյալ Մեծ Բրիտանիային զիջումներ չեն արվելու
Եվրամիության առաջնորդները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային, որ եթե ցանկանում է ապագայում ազատ մուտք ունենալ միասնական եվրոպական շուկա, ապա պետք է հարգի Եվրոպայում ազատ տեղաշարժի սկզբունքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է, որ Բրիտանիան չի կարող ընտրել եվրոպական շուկա մուտքի պայմանները:
Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները նույնպես պարզորոշ հասկացնել են տվել, որ ազատ տեղաշարժման սկզբունքը քննարկման ենթակա չէ:
ԵՄ-ի գագաթաժողովի երկրորդ օրվա քննարկումներին չորեքշաբթի չեն մասնակցել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները, որոնք անցած շաբաթ քվեարկել են ԵՄ-ից դուրս գալու օգտին: Առանց Լոնդոնի ԵՄ գագաթաժողովը կայացել է քառասուն տարվա ընթացքում առաջին անգամ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի նկատմամբ «ոչ մի կարգի նյուանսներ չեն լինի»:
Եվրամիության երկրների ղեկավարները մտադիր են առանց Բրիտանիայի հերթական անգամ հանդիպել սեպտեմբերի 16-ին, Բրատիսլավայում: