30/06/2016 11:10
Ֆրանսիայի նախագահի վարկանիշը ռեկորդային անկում է ապրել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը նախագահի հաջորդ տարվա ընտրություններից առաջ ընկել է ռեկորդային ցածր մակարդակի՝ մինչև 12 տոկոս։ Այս մասին հայտնում է «ТАСС»-ը՝ հղում անելով TNS Sofres-Onepoint հետազոտական ընկերության հարցման տվյալներին։
Ընկերության տվյալներով՝ պատասխանողների 12 տոկոսը վստահում կամ ավելի շուտ վստահում է Օլանդին, 86 տոկոսը չի աջակցում կամ ավելի շուտ չի աջակցում Ֆրանսիայի առջև ծառացած խնդիրների լուծման նրա միջոցներին։
Ինչպես նշում է պարբերականը, դա բնակչության կողմից Օլանդի աջակցության ամենացածր մակարդակն է։ Վարչապետ Մանուել Վալսին վստահություն է հայտնել հարցման մասնակիցների 20 տոկոսը։
Հարցումը, որին մասնակցել է Ֆրանսիայի չափահաս հազար քաղաքացի, անցկացվել է հունիսի 23-27-ը։ Նախագահի ընտրությունները երկրում կանցկացվեն 2017 թվականի գարնանը։