30/06/2016 13:17
ԶԼՄ-ներ. Հակաթուրքական պատժամիջոցների ճակատագիրը պարզ կդառնա մոտակա ժամանակներում
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հուլիսի 1-ին կառավարության նիստի ժամանակ կհայտարարի Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականները կատարելու կարգի մասին, հայտնում է «Коммерсант»-ը:
Հաղորդվում է, որ առաջարկները հավաքելու են փոխվարչապետ Իգոր Շուվալովի աշխատակազմում, որից հետո կառավարությունը որոշում կկայացնի Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցների չեղարկման կամ փոփոխման մասին:
Վարչապետի տեղակալ Դմիտրի Կոզակը ենթադրում է, որ այդ աշխատանքները կկատարվեն «առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում»: Փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ պարենամթերային էմբարգոյի չեղարկման ու չարթերային չվերթների արգելքի շուրջ որոշումները կընդունվեն «առաջիկա օրերին»: