11/07/2016 15:11
Պորտուգալիայի նախագահը ֆուտբոլիստներին պարգևատրելու է, իսկ Օլանդն ազգային հավաքականին ընթրիքի է հրավիրել
Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան որոշում է կայացրել երկրի ազգային հավաքականին՝ Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակի համար, պարգևատրել:
Ֆրանսիայում տարած հաղթանակի համար Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները կարժանանան երրորդ աստիճանի շքանշանի, հայտնում է «Чемпионат»-ը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ ընթրիքի է հրավիրել ազգային հավաքականի ֆուտբոլիստներին, որոնք Եվրոպայի առաջնությունում արժանացել են 2-րդ տեղին: Հանդիպմանը կմասնակցի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ նվազագույն հաշվով հաղթելով Ֆրանսիային: