21/07/2016 15:07
Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են 120 գրոհայինի
Աֆղանստանի անվտանգության ուժերը մեկ օրում ոչնչացրել են 120 գրոհայինի՝ մի շարք շրջաններում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում, հաղորդել Է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը, հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես ասված Է նախարարության հայտարարության մեջ, «Իսլամական պետություն» խմբավորման մոտ 50 գրոհային ոչնչացվել է երկրի Նանգարհարի արևելյան նահանգում: «Թալիբան» արմատական շարժման ավելի քան 20 գրոհային էլ սպանվել է հարավում գտնվող Գիլմենդի նահանգում: Եվս մոտ 50 գրոհային ոչնչացվել է Փաքթիայի արևելյան նահանգում:
Ուժայինների թվում կորուստները կազմել է չորս մարդ: