21/07/2016 12:53
Թուրքական ինքնաթիռներն օդ են բարձրացվել՝ Հունաստան հեռացող նավերը որսալու համար
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները օդ են բարձրացվել երկու նավերի հետևից, որոնք շարժվել են հարևան Հունաստանի ուղղությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրքական ԶԼՄ-ները կարծում են, որ նավերում կարող են լինել չստացված ռազմական հեղաշրջման մասնակիցները:
Թուրքիայի իշխանությունները պաշտոնական հայտարարություններ չեն արել այդ առնչությամբ: