21/07/2016 13:40
Թուրքիայի դեսպանին կանչել են Ավստրիայի ԱԳՆ՝ Էրդողանին աջակցելու հանրահավաքի պատճառով
Ավստրիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ բացատրություններ տալու` կապված ի պաշտպանություն թուրքական առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ավստրիայում ցույց կազմակերպելու գործում նրա հնարավոր մասնակցության հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ասել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը:
Նրա պատմել է, որ դեսպանին հարցնելու են, իսկապես թուրքական իշխանություններն Ավստրիայում բնակվող հազարավոր մարդկանց կոչ են արել փողոց դուրս գալ պաշտպանելու Էրդողանին: