23/07/2016 09:25
Արցախում հասկացել են, որ կառավարման մոդելը փոխելը վտանգավոր է
Մի քանի ամիս է՝ խոսակցություններ են ընթանում, որ ԼՂՀ Սահմանադրության հարցն օդում կախված է․ ապրիլյան պատերազմից հետո հասկացել են, որ Արցախում կառավարման մոդելը փոխելը վտանգավոր է։ Ինչ-որ պահի, ասում էին, կանգնել են «ամերիկյան մոդելի» վրա՝ ուժեղ նախագահ, առանց վարչապետի։
Երեկ, կարելի է ասել, պաշտոնապես հայտարարվեց այդ գործընթացը կասեցնելու մասին. ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը հայտարարեց. «Հնարավոր է, որ հայեցակարգի ներկայացումը հետաձգվի»։ Իսկ այն պետք է ներկայացվեր օգոստոսի 1-ին։
«Հրապարակի» տեղեկություններով՝ նախագահական կառավարումը ԼՂՀ-ում պահպանելու որոշումը կարելի է կայացված համարել։