02/08/2016 13:08
Ամերիկյան շուկայում հայտնվելու է Infiniti QX30 նոր քրոսսովեր (Տեսանյութ)
Infiniti ընկերությունից հայտարարել են, որ կոմպակտային QX30 քրոսսովերն ԱՄՆ-ի շուկայում կհայտնվի արդեն այս տարվա սեպտեմբերին: Մոդելի արժեքը մեկնարկում է 29 950 դոլարի նիշից, հայտնում է Svopi.ru-ն:
Նորույթը գնորդներին առաջարկվելու է 6 կոմպլեկտացիայով: Դրանք բոլորն էլ համալրված են 208 ձիաուժով 2,0-լիտրանոց տուրբո շարժիչով, որի հետ աշխատում Է 7-աստիճանի ավտոմատ փոխանցման տուփ: Փոխադրամիջոցը համալրված է նաև անվտանգության և վարորդին օգնող համակարգերով: