02/08/2016 10:05
Կարեն Արիստակեսյանն աշխատանքի է տեղավորել իր մտերիմներին ու երկարոտն, կարճափեշ աղջիկների. «Առավոտ»
Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի աշխատակիցները պնդում են, որ թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն իր առաջ խնդիր է դրել ազատվել «հնաբնակ» մասնագետներից, դրա համար էլ կամ 2-3 ամսով է պայմանագիր կնքում, կամ ընդհանրապես ազատում է աշխատանքից։ Նույն աշխատակիցների հավաստմամբ՝ տնօրենը աշխատանքի է տեղավորել հիմնականում իր մտերիմներին ու երկարոտն, կարճափեշ աղջիկների։
Կարեն Արիստակեսյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնել է, որ իրենից դժգոհողները կարող են դիմել դատարան։ Ինչ վերաբերում է երկարոտն ու կարճափեշ աղջիկներին, թանգարանի տնօրենն ասել է, որ աշխատանքի ընդունելիս ինքը փեշորին կամ ոտքերին չի նայել։ Նրա ձևակերպմամբ՝ այդ աշխատակիցները բարձրագույն կրթություն ունեն ու մագիստրոսական թեզեր են պաշտպանել։
Արիստակեսյանը թերթի հետ զրույցում տարակուսանք է հայտնել իրենից դժգոհողների վերաբերյալ. «Իրենց խնդիրն է, թե ոնց կմեկնաբանեն, ես չեմ նայում՝ մարդը երկարո՞տն է, թե կարճափեշ է, իսկ եթե իրենք մարդու ուղեղը ոտքով ու փեշով են չափում, ուրեմն իրենց ուղեղն էլ են ժամանակին այդպես չափել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: