02/08/2016 10:49
Չինաստանի հարավում վրա է հասել «Նիդա» թայֆունը
«Նիդա» թայֆունը վրա է հասել Չինաստանի հարավային ափերին: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-նч հղում անելով «Սինհուա» գործակալությանը:
Ինչպես հաղորդում է Գուանդուի Օդերևութաբանական վարչությունը, թայֆունը հասել է Շենչժեն քաղաքի ափերին: Քամու առավելագույն արագությունը կազմել է 42մ/ժ:
«Նիդա» թայֆունը շարունակում է շարժվել հյուսիս-արևմտյան ուղղությամբ: Սպասվում է, որ կհասնի Գուանդու նահանգի Գուանչժոու, Դունգուան, Ֆոշան և Չժաոցին քաղաքներ, նաևч հարևան Գուանսի-Չժուանական ինքնավար շրջան: Գուանդունում փակ են դպրոցները և չեն աշխատում շատ հաստատություններ: