02/08/2016 11:50
Թրամփը զգուշացրել է Ղրիմի պատճառով Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին
Ղրիմը Ռուսաստանից խլելու և այն Ուկրաինային վերադարձնելու ԱՄՆ-ի փորձը կարող Է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին հայտարարել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:
Քաղաքական գործիչն Օհայոյում ընտրողների առջև ելույթի ընթացքում պատասխանել է զանգվածային լրատվամիջոցների կողմից հնչած մեղադրանքներին, որոնք ABC հեռուստաալիքին նրա տված հարցազրույցից հետո կասկած էին հայտնել, թե Թրամփը գիտեր Ռուսաստանին Ղրիմի միանալու մասին:
«Ես դա իրոք գիտեի: Դա մոտավորապես երկու տարի առաջ Էր: Դա տեղի ունեցավ Օբամայի հերթապահության ժամանակ»,- կատակել է Թրամփը:
Հուլիսի 31-ին Թրամփը հայտարարել է, որ Ղրիմի ժողովուրդը ցանկանում Է Ռուսաստանի մաս կազմել: Նաև, քաղաքական գործչի խոսքով, Վաշինգտոնը պետք է ճանաչի տարածաշրջանի միացումը ՌԴ-ին, քանի որ դա կբարելավի երկու երկրների հարաբերությունները: