02/08/2016 12:16
Յունկերը 30 տարի շարունակ իր «սև գրքույկում» գրում է իրեն դավաճանած անձանց անունները
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ունի «փոքրիկ սև գրքույկ», որի մեջ գրում է իրեն դավաճանած անձանց անունները, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Guardian թերթին:
Յունկերը իր գրքույկն անվանում է «Փոքր Մորիս»:
«Ես փոքրիկ սև գրքույկ ունեմ, որի մեջ 30 տարի շարունակ գրում եմ մարդկանց անունները, ովքեր ինձ դավաճանել են»,- պատմել է անձամբ Յունկերը:
Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ նրա գրքույկն ամբողջությամբ լրացված չէ, քանի որ «մարդիկ հազվադեպ են իրեն դավաճանում»:
«Ես հիշաչար չեմ, բայց լավ հիշողություն ունեմ»,- հավելել է Յունկերը: