02/08/2016 11:30
Նիցցայի ահաբեկչության գործով ձերբակալվել է ևս մեկ կասկածյալ
Փարիզի դատախազությունը կալանավորել է 36-ամյա տղամարդու, որը կասկածվում է Նիցցայի ահաբեկիչ Մուհամեդ Բուլելի հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է Gazeta.ru-ն:
Ինչպես նշվում է, տղամարդը հայտնի է որպես Համիդ Զ., Բուլելի հետ լուսանկարվել է այն բեռնատարի ֆոնի վրա, որով Բուլելը հետագայում կատարել է ահաբեկչությունը:
Պարբերականի տվյալներով` տղամարդուն ներկայացվել է «ահաբեկչական ուղղվածության հանցագործ համայնքի հետ կապեր ունենալու մեջ» մեղադրանք:
Նիցցայում հուլիսի 14-ին Մուհամեդ Բուլելը բեռնատարով մխրճվել է ամբոխի մեջ: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 84 մարդ: