02/08/2016 12:50
Արտակ Բեգլարյան. Ստեփանակերտում տեղացած ուժեղ անձրևը ենթակառուցվածքներ է վնասել
Նախօրեին Ստեփանակերտում անձրև և կարկուտ է տեղացել, որը վնասներ է պատճառել քաղաքի ենթակառուցվածքներին, Facebook-ի իր էջում գրել է Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:
«Քաղաքում ջրածածկման, տանիքների, էլեկտրասյուների, գազատարների վնասման, ծառերի կոտրման ու պատերի փլուզման մի շարք դեպքեր են գրանցվել: Դրանց հետևանքով մարդկային կորուստներ, վնասվածքներ չկան, սակայն շուրջ մեկ տասնյակ մեքենաներ և որոշ ենթակառուցվածքներ են վնասվել: Հիմա արդեն վերականգնման աշխատանքներ են կատարվում արագ տեմպով»,- գրել է Արտակ Բեգլարյանը: