02/08/2016 10:57
Դի Կապրիոն կօգնի միջոցներ հավաքել Քլինթոնի նախընտրական քարոզարշավի համար
Ամերիկյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Լոս Անջելեսի իր առանձնատանը խնջույք է կազմակերպելու, որի օգնությամբ լրացուցիչ միջոցներ կհավաքվի ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Զրույց Քլինթոնի հետ» խորագրով միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 23-ին և յուրաքանչյուր մասնակցի համար կարժենա 33,4 հազար դոլար: