02/08/2016 12:24
Ճապոնիայում վերջին մեկ շաբաթում շոգերի հետևանքով ութ մարդ է մահացել
Ճապոնիայում վերջին մեկ շաբաթում առնվազն 4.1 հազար մարդ է հիվանդանոցում հայտնվել ջերմային հարվածներով, նրանցից ութը մահացել է, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի գլխավոր հրշեջ ծառայությունը:
Ապրիլի վերջից շոգի պատճառով հոսպիտալացվել է մոտ 25 հազար մարդ՝ մեծ մասը տարեց մարդիկ:
Շոգ եղանակը Ճապոնիայում սկսվել է հունիսի կեսերից: Օդի ջերմաստիճանը հասնում է մինչև +35-ի, ըստ Ցելցիուսի: Չնայած անձրևների շրջանի ավարտին, Տոկիոյում պարբերաբար ամպրոպներ են լինում, ինչի պատճառով իրավիճակը ավելի է վատանում ավելորդ խոնավությամբ:
2015-ին շոգի պատճառով երկրում ավելի քան 100 մարդ էր զոհվել, ևս 53 հազարն էլ հիվանդանոցում էր հայտնվել: