22/08/2016 11:16
Դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Թորոս Թորոսյանի կալանիք դեմ բողոքի քննությունը
Վերաքննիչ քրեկան դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Թորոս Թորոսյանի կալանիք դեմ բողոքի քննությունը:
Վերջինիս փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Թ. Թորոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
«Թորոս Թորոսյանը չնայած առողջական խնդիրներ ունի , սակայն վիճակը բարվոք է»,- ասաց փաստաբանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր իր պաշտպանյալը դատարան չի բերվել և «մինչ այժմ էլ որևէ ցուցմունք չի տվել»: