27/08/2016 15:02
Ավտոմեքենան բախվել է մի խումբ ճապոնացի դպրոցականների
Ճապոնիայում մարդատար ավտոմեքենայի և տաքսու բախման ժամանակ, փոխադրամիջոցներից մեկը վրաերթի է ենթարկել դպրոցականների՝ 9-ը մարդ տուժել է, հայտնում է РИА Новости-ն:
ՃՏՊ-ն տեղի է ունեցել Հյոգո պրեֆեկտուրայում: Խաչմերուկում բախվել են երկու ավտոմեքենաներ. տաքսին շարժվել է դեպի դպրոցականներ: Արդյունքում նրանցից 7-ը տուժել են, ևս 2-ը՝ գտնվել են տաքսիում:
Տուժած դպրոցականները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: