29/08/2016 13:58
Սիրիայի իշխանությունները Հալեպում ջրաբաշխման մոտ 200 կետ են բացել
Սիրիայի իշխանությունները ջանում են հումանիտար աղետ թույլ չտալ Հալեպում: Այն բանից հետո, երբ արմատականները զավթել Էին Եփրատի գլխավոր ջրաբաշխիչը՝ Կուեյկ գետը, այն ծանծաղացել է: Ահաբեկիչները փորձում են քաղաքը գրավել սովահար անելով, բայց Սիրիայի իշխանություններն ապահովում են խմելաջրի անխափան մատակարարումը քաղաքին:
Միայն Հալեպի արևմտյան շրջանում իշխանությունները բացել են ջրի բաշխման մոտ 200 կետ:
«Այն ժամանակվանից, երբ ահաբեկիչները կտրեցին Եփրատ գետից ջրամատակարարումը նաև Դամասկոսի շրջանում, Սիրիայի կառավարությունը միջազգային մարդասիրական կազմակերպությունների օգնությամբ ջրաբաշխման մոտ 200 կետ է բացել Հալեպի արևմտյան մասում: Բայց այժմ դրանցից աշխատում են մոտ 120-ը, մնացածները գործի կդրվեն ըստ անհրաժեշտության»,-ռուս լրագրողներին պատմել է Հալեպի ջրապահովման կենտրոնի ղեկավար Աբդուլ Ազիզ ալ Բեյնը:
Ընդամենը քաղաքում հորատվել է հազարից ավելի հորատանցք և առայժմ, բարեբախտաբար, այստեղ հաջողվում է խուսափել խմելաջրի պակասից:
Խափանումներ չկան նաև Հալեպին պարենամթերքի մատակարարման գործում, քաղաքում աշխատում են տասնյակ հումանիտար կազմակերպություններ: