24/09/2016 12:05
Քլինթոնը Ռուսաստան այցելության ժամանակ հյուրանոցում գաղտնի փաստաթուղթ է մոռացել
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պետքարտուղար եղած ժամանակ Ռուսաստան այցելության շրջանակում գաղտնի փաստաթուղթը մոռացել է հյուրանոցում, հայտնում է ABC News հեռուստաալիքին՝ վկայակոչելով ՀԴԲ-ի հրապարակած զեկույցին՝ նվիրված գաղտնի փաստաթղթերին նրա անփույթ վերաբերմունքի փաստերին, հայտնում է Gazeta.ru-ն:
ՀԴԲ-ի տեղեկության համաձայն՝ Քլինթոնի օգնականներից մեկը հյուրանոցի համար է բերել պայուսակ, որի մեջ գաղտնի տեղեկատվական տեղեկագիր է եղել: Այն բանից հետո, երբ Քլինթոնը և նրա օգնականը լքել են համարը, այնտեղ մնացած փաստաթուղթը գտել են դիվանագիտական անվտանգության աշխատակիցները:
Կանոնների համաձայն, ինչպես նշում է Հետաքննությունների դաշնային բյուրոն, փաստաթուղթն ամեն դեպքում չպետք է ներս բերվեր հյուրանոցի համար: