26/09/2016 10:38
Թևան Պողոսյանը հաջողեց. Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանն ընդունեցին հրավերը. Լուսանկարներ
ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանն ընդունել են Թևան Պողոսյանի հրավերը՝ գնալ վերջինիս տուն, իր պատրաստած գինին խմելու և մի քիչ մտորելու երկրի ապագայի մասին:
Թևան Պողոսյանի՝ նման հրավերը պայմանավորված էր նրանով, որ վերջին օրերին խիստ լարվել էին «Քաղաքացիական» պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հարաբերությունները:
Այս ամենից հետո Թևան Պողոսյանը բաց նամակով հանդես եկավ ՝ կողմերին հրավիրելով իր տուն:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կմասնակցի մեկ պայմանով, եթե հանդիպմանը քաղաքական հարցեր չեն քննարկվելու, իսկ Էդմոն Մարուքյանն Aysor.am-ի հետ զրույցում նշել էր՝ Թևան Պողոսյանի հրավերը չընդունելու հիմքեր չունի, մի հարմար օր կհանդիպեն: