27/09/2016 20:23
Վրացի քաղաքական գործիչներն ուղիղ եթերում միմյանց վրա բաժակներ են նետել (Տեսանյութ)
Վրաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածուներն ուղիղ եթերում ծեծկռտուք են սարքել բանավեճի ժամանակ, հայտնում է Sputnik-Georgia-ն: Ծեծկռտուքի տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում:
«Իբերիա» հեռուստաալիքի ծրագրին մասնակցել են հակամարտող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ Իրակլի Գլոնտին և Զազա Աղլաձեն: Գլոնտին Աղլաձեին և նրա կողմնակիցներին մեղադրել է այն բանում, որ նրանք գործում են Ռուսաստանի օգտին: Ի պատասխան Աղլաձեն ընդդիմախոսի վրա է նետել ջրով լի ապակե բաժակը, հակառակորդը պատասխանել է նույն կերպ:
Հաղորդավարը փորձել է միմյանցից բաժանել քաղաքական գործիչներին, սակայն նրանք ձեռնամարտի են բռնվել: Հաղորդումը դադարեցվել է: