28/09/2016 11:53
Ջիմ Յոն Քիմը վերընտրվել է ՀԲ-ի նախագահի պաշտոնում
Ջիմ Յոն Քիմը միաձայն վերընտրվել է Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահի պաշտոնում, հայտնում է ТАСС-ը:
Նրա հերթական հնգամյա ժամկետն սկսվում է 2017 թվականի հուլիսի 1-ից: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նրան երկրորդ ժամկետով ՀԲ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել էր օգոստոսի վերջին:
Ջիմ Յոն Քիմը ՀԲ-ի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2012 թվականի հուլիսի 1-ին: Նա ՀԲ-ի 12-րդ նախագահն է:
Համաշխարհային բանկը միջկառավարական ֆինանսավարկային կազմակերպություն է, առաջատար համաշխարհային ներդրումային ինստիտուտ, որը միավորում է 184 բաժնետեր-պետությունների: