28/09/2016 11:35
«Մեգի» թայֆունը հասել է Չինաստանի արևելյան ափեր
Հզոր «Մեգի» թայֆունը չորեքշաբթի առավոտյան հասել է Չինաստանի արևելյան ափեր, հաղորդում է Սինհուա գործակալությունը, հայտնում է РИА Новости-ն:
Թայֆունը վրա է հասել Ցյունչժոու քաղաքին չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 4:40-ին: Քամու առավելագույն արագությունը հասնում է 118.8կմ/ժ-ի:
Չինացի օդերևութաբանները կանխատեսում են, որ հորդառատ անձրևներն իրենց հետ կբերեն նաև ուժեղ քամիներ: Նախատեսվում է, որ Ֆուցզյան գավառում տեղումների քանակը կարող է հասնել 400մմ-ի:
Իշխանությունները հայտարարել են արտակարգ արձագանքման երրորդ մակարդակ և օգնության հատկացման համար աշխատանքային խմբեր են ուղարկել Գուանդուն, Ֆուցզյան, Չժեցզյան և Խունան գավառներ: