28/09/2016 13:21
Տուխել. «Բորուսիան» արժանի էր «Ռեալի» հետ խաղում ոչ ոքի հաշվին
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է իր կարծիքով Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ ոչ ոքիի վերաբերյալ, հայտնում է Sorts.ru-ն:
«Իհարկե, ես գոհ եմ: Չափազանց բարդ էր այսպիսի թիմի դեմ խաղում 2 անգամ վերականգնել հաշվի հավասարությունը: Առաջին խաղակեսում լավ էինք խաղում և ունեցանք ավելի շատ գոլային պահեր, քան՝ «Ռեալը»: Սակայն ընդմիցումից 5 րոպե հետո կորցրինք խաղի վերահսկումը: «Բորուսիան» ցուցադրեց մարտական ոգի և արժանի էր այս արդյունքին»,- ասել է մարզիչը
Դորտմունդում կայացած խաղում «Բորուսիային» 87-րդ րոպեին պարտությունից փրկել էր փոխարինման դուրս եկած Անդրե Շյուրլեն: Գրանցվել էր 2:2 հաշիվը: