28/09/2016 12:41
ՀԱՊԿ Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը տեղի կունենա Երևանում
Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի (ԱԻՀԽ) նիստը, հաղորդվում Է կազմակերպության կայքում:
«Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ-ի անդամ պետությունների Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը, որին կմասնակցի և ելույթ կունենա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Կքննարկվի արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ հակազդման նախագիծը, արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելիս միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հարցը:
Քննարկվելու Է նաև Հայաստանի տարածքում հումանիտար արձագանքման հայ-ռուսական կենտրոնի ստեղծման հարցը: