01/10/2016 12:20
Հայաստանի 6 մարզերում վաղը ՏԻՄ ընտրություններ են. այսօր լռության օր է
Հայաստանի 6 մարզերում հոկտեմբերի 2-ին տեղի կունենա տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները:
Այսօր լռության օր է, իսկ վաղը քաղաքացիները կընտրեն համայնքի ղեկավարների և ավագանու անդամների:
ՏԻՄ ընտրություններ տեղի կունենա Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի 375 համայնքներում՝ չհաշված Գյումրիում և Վանաձորում ավագանիների ընտրությունները:
Գյումրի և Վանաձոր համայնքներում ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն նոր կարգով: Քաղաքացիները ընտրելու են ոչ թե անձերի, այլ՝ քաղաքական ուժերի:
Գյումրիում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 կուսակցություն և մեկ դաշինք:
Կմասնակցեն «Ալյանս»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, ԳԱԼԱ-ն, «Գյումրեցու ոգի» կուսակցությունը, «Գործարար» կուսակցությունը, «Համախմբում»-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ»-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը և «Բալասանյան» դաշինքը:
Վանաձորում համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 8 կուսակցություն: Կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան»-ը, «Լուսավոր Հայաստան»-ը, «Համախմբում»-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, «Հայկական վերածնունդ»-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը: