19/10/2016 16:22
Հայաստանում ավտոմեքենաների տեխզննման կտրոնները կփոխարինվեն էլեկտրոնային համակարգով
ՀՀ կառավարությունը 2017 թվականին նախատեսում է ավտոտրանսպորտի տեխնիկական զննման նոր կանոնակարգերի մշակում:
Ըստ այդմ, տեխնիկական զննման կտրոնները կփոխարինվեն էլեկտրոնային համակարգով և տեխնիկական զննման փաստացի իրականացման վերահսկողական մեխանիզմներ կներդրվեն:
2017-ին՝ միջպետական, իսկ մինչև 2019 թվականը բոլոր հանրապետական ավտոմոբիլային ճանապարհները թվայնացվելու են և ճանապարհային ակտիվների կառավարման մեկ միասնական համակարգ է ներդրվելու: