20/10/2016 17:36
Օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կնվազի. Հոկտեմբերի 25-ին հանրապետության ողջ տարածքում անձրև կտեղա
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 25-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, 21-24-ը հանրապետության մնացած մարզերում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակը:
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ արագությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 21-23-ն էապես չի փոխվի, 24-25-ը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում հկտեմբերի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին սպասվում է անձրև: