21/10/2016 14:13
Վարչապետը հավանական է համարում, որ «շտանգան» բարձրացնելիս իրենք «գրիժա» կստանան (տեսանյութ)
ԱԺ-ում Կառավարության նոր ծրագրի քննարկումից հետո իր ամփոփիչ ելույթում վաչապետ Կարեն Կարապետյանը հավաստիացրեց պատգամավորներին, որ իսկապես գնահատում են այն բեռը, որը վերցնում են իրենց վրա.
«Իսկապես գնահատում ենք այդ բեռը և այն «շտանգան», որը պետք է բարձրացնենք: Հավանականություն կա՞, որ «գրիժա» կստանանք` կա: Կստանա՞նք` ժամանակը ցույց կտա», - ասաց Կարեն Կարապետյանը:
Մանրամասները` Aysor.am-ի տեսանյութում: