26/10/2016 14:15
Կանադայում բուժքույրը յոթ տարի շարունակ սպանել է թոշակառուների
Կանադայում բուժքրոջը մեղադրում են 8 մարդու սպանության մեջ, հայտնում է ռուսական «Առաջին ալիքը»:
Ըստ քննիչների՝ բոլոր զոհերը նրա պացիենտներն են եղել: Կինն աշխատում էր ծերանոցում, և յոթ տարի շարունակ մեծացնում էր դեղամիջոցների չափաբաժինը՝ ուղարկելով խնամյալներին այն աշխարհ:
Դրդապատճառների մասին նրան այժմ հարցաքննում է ոստիկանությունը: Հայտնի է, որ գործին կցվել են բուժքրոջ գրառումները համացանցից, որոնցում նա բացահայտ պատմում էր պացիենտների և իր հոգեկան վիճակի մասին: