01/12/2016 15:49
Թուրքիայի ԱԳՆ. Սիրիայում Անկարայի քաղաքականությունը համընկնում է ռուսականին
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը Սիրիայում վարում է այնպիսի քաղաքականություն, որը համընկնում է ռուսականին, հայտնում է «Интерфакс»-ը։
«Մենք այսուհետ ևս կշարունակենք այնպիսի քաղաքականություն, որը հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու հարցերում ներդաշնակ է և համընկնում է Ռուսաստանի դիրքորոշմանը ու ենթադրում է մարդասիրական օգնության տրամադրում»,- հայտարարել է Չավուշօղլուն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
Նա միևնույն ժամանակ նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունն անփոփոխ է։
Լավրովն իր հերթին նշել է, որ կողմերը համակարծիք են Սիրիայում ռազմական գործողությունները որքան հնարավոր է շուտ դադարեցնելու հարցում։