01/12/2016 20:20
Մեծ Բրիտանիայում միգրացիայի մակարդակը հասել է ռեկորդային նիշի
Եվրամիությունից Մեծ Բրիտանիա միգրացիայի մակարդակը հասել է ռեկորդային նիշի, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Mirror պարբերականին:
Բրիտանիայի ազգային վիճակագրության վարչությունը հայտնել է, որ այս տարի ԵՄ-ից գրեթե 284 հազար մարդ է ժամանել: 2015 թվականին այդ ցուցանիշը 265 հազար էր կազմում:
2016 թվականին Մեծ Բրիտանիա ընդհանուր միգրացիան կազմել է 650 հազար, անցյալ տարվա ցուցանիշից 11 հազարով ավելի:
Պարբերականը նշում է, որ այս տվյալների մեջ ներառված չեն երկիրը լքած բրիտանացիների թիվը: