02/12/2016 11:06
ԿԺԴՀ-ն հրետանային զորավարժություններ է սկսել Սեուլի հետ սահմանին
Հյուսիսային Կորեան լայնամասշտաբ հրետանային զորավարժություններ է սկսել Հարավային Կորեայի հետ սահմանի վրա, հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Եթե պատերազմ սկսվի, ապա հարավկորեական ուժերին այնպիսի հարված կհասցնենք, որից հետո նրանք բավականաչափ կամք չեն ունենա պատասխան գործողություններ իրականացնելու համար և կջնջվեն Երկրի երեսից», - հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ինը և հավելել, որ «ոչինչ և ոչ մեկ չի փրկվի»։
Ավելի վաղ Հարավային Կորեայի իշխանությունները խստացրել էին պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ՝ երկրի հրթռիա-միջուկային ծրագրի պատճառով։