05/12/2016 20:42
LaFerrari-ին աճուրդում վաճառվել է 7 մլն դոլարով. Գումարը կհատկացվի երկրաշարժից տուժածներին
Ferrari LaFerrari հիբրիդային սուպերկարը դարձել է 21-րդ դարում թողարկված ամենաթանկ ավտոմեքենան, որը վաճառել են աճուրդով, հայտնում է Lenta.ru-ն
RM Sotheby-ի աճուրդում ավտոմեքենայի դիմաց ստացվել է յոթ միլիոն դոլար, որը կհատկացվի 2016 թվականին Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների օգնությանը: Աճուրդի էր հանվել եզակի հինգհարյուրերորդ ավտոմոբիլը, որը գտնվում էր ավտոարտադրողի հավաքածուում: Ինչպես նշել է Motor1.com-ը, Ferrari LaFerrari եզակի օրինակի աճուրդը տևել է տասը րոպե:
Վերջնական արժեքը հնգապատիկ գերազանցում Է սուպերկարի բազային արժեքը և եղել է 1,8 միլիոն դոլարով ավելի, քան LaFerrari-ի նախորդ աճուրդային նվաճումը: Սուպերկարը համալրված է հիբրիդային ուժային կայանքով, որի կազմի մեջ մտնում են V12 800-ուժային բենզինային շարժիչը, 120- կիլովատանոց էլեկտրաշարժիչը, յոթաստիճանի ռոբոտացված փոխանցատուփը, նաև մարտկոցների լրակազմը:
Մոդելի առավելագույնը զարգացնում է 350 կմ/ժ արագություն