05/12/2016 14:14
«Համախմբում» կուսակցության մեջ ինտելեկտուալների պակաս չկա. Ստեփան Մարգարյանը՝ վարչապետի երազած ընդդիմության մասին
ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը պնդում է, որ իրենց՝ որպես ընդդիմության, ինտելեկտը չի պակասում։
Պատասխանելով Aysor.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետի՝ ինտելեկտուալ ընդդիմություն ունենալու ցանկությունը, Ս. Մարգարյանն ասաց.
«Մեզ, օրինակ, ոչինչ չի պակասում, ուրիշներին թող գնահատի հասարակությունը»։
Վերջինս ընդգծեց, որ դժվար թե այդպիսով վարչապետը ցանկացել է ասել, որ իշխանությունն ի տարբերություն ընդդիմության՝ ինտելետուալ է։
«Կարծում եմ, որ ինտելեկտի հետ շփվելը բոլորի համար է հաճելի։ Բոլոր նորմալ մարդկանց համար է հաճելի, իսկ ընդդիմության մեջ, անհամեստ չլինի հնչելը՝ «Համախմբում» կուսակցության մեջ, ինտելեկտուալների պակաս, բարեբախտաբար, չկա», - ասաց նա։