06/12/2016 12:05
ԻՊ-ն սպառնացել է հարձակվել Թուրքիայի դեսպանատների վրա
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման նոր պաշտոնական ներկայացուցիչ Աբու Ալ-Հասան Ալ-Մուհաջիրը հայտարարել է ամբոջ աշխարհում Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսությունների վրա հարձակում գործելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Մուհաջիրի հայտարարությունը, որը հրապարակվել է համացանցում, փոխանցում է Korrespondent.net-ը:
Նրա խոսքով՝ ԻՊ-ի կողմնակիցները հարձակում են գործելու թուրք զինվորականների, Թուրքիայի տնտեսական, բժշկական հաստատությունների, այդ թվում՝ դեսպանատների վրա։
Reuters-ը նշում է, որ դեռևս չի հաջողվել պարզել աուդիոձայնագրության ստույգ լինելը։