08/12/2016 14:50
ԵՄ-ն համաձայնության է հասել Վրաստանի և Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմի ծրագրի շուրջ
Եվրախորհրդարանը և Եվրամիության անդամները համաձայնագիր են ստորագրել Վրաստանի և Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմի ծրագրի վերաբերյալ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Գործակալությունը տեղեկացնում է, որ ըստ համաձայնագրի պայմանների՝ արտակարգ դեպքերում կարող է կասեցվել առանց վիզայի ռեժիմը: Համաձայնագիրը ձեռք է բերվել չորեքշաբթի ուշ երեկոյան։
Ավելի վաղ ԵՄ Խորհուրդը պնդում էր, որպեսզի առանց վիզայի ռեժիմը ուժի մեջ մտնի նրա գործողությունների կասեցման նոր մեխանիզմների հետ միաժամանակ, որը Եվրահանձնաժողովը կարող էր գործի դնել սեփական նախաձեռնությամբ կամ Եվրամիության անդամներից որևէ մեկի պահանջով:
2015 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը հաղորդել է, որ Վրաստանը և Ուկրաինան կատարել են ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման բոլոր պայմանները, սակայն Բրյուսելը առայժմ չի ընդունել համապատասխան որոշում։