10/12/2016 18:03
Եվրոգոտու բնակիչների մոտ 80 տոկոսն անհրաժեշտ է համարում տնտեսական բարեփոխումները
Եվրոգոտու բնակիչների մոտ 78 տոկոսն անհրաժեշտ է համարում եվրոգոտում էական տնտեսական բարեփոխումների անցկացումը, հայտնում է Եվրահանձնաժողովը՝ հղում անելով հետազոտության արդյունքներին, փոխանցում է РИА Новости-ն։
Հարցման մասնակիցների 92 տոկոսի աջակցությունն են ստացել բժշկական ոլորտի բարեփոխումները, 91 տոկոսի աջակցությանն են արժանացել աշխատանքի շուկայի, 89 տոկոսի պարագայում կենսաթոշակային համակարգի և 79 տոկոսի պարագայում հարկահանության համակարգի բարեփոխումները։
Պատասխանողների 76 տոկոսը կարծում է, որ եվրոգոտու երկրների կառավարությունները պետք է ձգտեն ավելի մեծ տնտեսական միջոցների՝ հարմարեցնելու իրենց բյուջեն բնակչության ծերացման ժողովրդագրական միտմանը։
Պատասխանողների մոտ 46 տոկոսը նշել է, որ եվրոգոտու երկրների միջև տնտեսական քաղաքականության համակարգումը վերջին տարիներին վատացել է։