10/01/2017 19:55
Ճապոնիայի նոր կայսրը կգահակալի 2019-ի հունվարի 1-ից
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է նոր կայսեր գահակալության արարողությունն անցկացնել 2019 թվականի հունվարի 1-ին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նման հնարավորություն նախատեսող օրինագիծը կներկայացվի ընթացիկ տարվա մայիսին:Ծ
Ճապոնիայի գործող կայսր Ակիհիտոն նախկինում ակնարկել է, որ ցանկանում է գահից հեռանալ: 83-ամյա կայսերը կփոխարինի նրա ավագ որդի Նարուհիտոն:
Այդուհանդերձ, Ճապոնիայի Սահմանադրությունը գահից հրաժարվելու հնարավորություն չի նախատեսում, ուստի Ճապոնիայի կառավարությունը լրացումներ է պատրաստում: