11/01/2017 19:11
ՖԻՖԱ-ի միջոցառմանը գողացել են մրցանակային ժամացույցները
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան դիմել է Շվեյցարիայի ոստիկանությանը՝ Ցյուրիխում մրցանակների հանձման արարողության ժամանակ վեց թանկարժեք ժամացույցների անհետացման կապակցությամբ, հայտնում է «Чемпионат»-ը` հղում անելով Clarin-ին:
Անհայտ հանցագործները գողացել են 98 հազար եվրո արժողությամբ Hublot տեսակի 6 ժամացույց, որոնք պետք է հանձնվեին տարվա լավագույն խաղացողներին, մարզիչներին և մյուս մրցանակակիրներին:
Հիշեցնենք, որ Ցյուրիխում կայացած շնորհանդեսի ժամանակ անցած տարվա լավագույն ֆուտբոլիստ է հռչակվել Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: