13/01/2017 15:19
Պետդեպ. ԱՄՆ-ն մշտապես դեմ հանդես կգա Իսրայելի հանդեպ պատժամիջոցների գաղափարին
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ն մշտապես դեմ հանդես կգա Իսրայելի հանդեպ պատժամիջոցների գաղափարին, հայտնում է РИА Новости-ն:
«Որպես Իսրայելի բարեկամ և դաշնակից՝ մենք մշտապես դեմ հանդես կգանք նրա հանդեպ միակողմանի պատժամիջոցներին», - նշել է Թոները՝ ճեպազրույցի ժամանակ։
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում տեսնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ցանկացած գործողություն, որը կլինի Իսրայելին մերձավորարևելյան ճգնաժամի լուծում պարտադրելու փորձ։
Թոները նաև նշել է, որ ԱՄՆ հեռացող վարչակազմը դեմ է հանդես գալիս Երուսաղեմ ամերիկյան դեսպանատան տեղափոխմանը։
«Կարծում եմ՝ պետքարտուղար Ջոն Քերին, ինչպես նաև այս վարչակազմի մյուս ներկայացուցիչները, հստակ արտահայտել են իրենց հայացքները դեսպանատունը Երուսաղեմ փոխադրելու և հնարավոր բարդությունների վերաբերյալ, որոնց կարող է դա հանգեցնել», -ասել է նա։