14/01/2017 17:28
Թուրքիայի ԶՈՒ-ն ոչնչացրել է ավելի քան 2000 ահաբեկչի
Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» գործողության մեկնարկից Սիրիայի հյուսիսում վնասազերծել են 2085 ահաբեկչի, ասվում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքում, փոխանցում է TREND-ը:
Հաղորդվում է, որ թուրքական զինված ուժերի կողմից վնասազերծված ահաբեկիչներից 1775-ը հանդիսանում են «Իսլամական ահաբեկչության» (Ռուսաստանում, նև մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական կազմակերպության անդամներ, իսկ 310-ը՝ «Դեմոկրատական միություն» կազմակերպության անդամներ։
«Եփրատ վահան» գործողության մեկնարկից ի վեր Թուրքիայի դաշնակից Սիրիայի ազատ բանակը վերահսկողություն է սահմանել Սիրիայի հյուսիսի 226 բնակավայրերի նկատմամբ։ Ահաբեկիչներից ազատագրվել է 1870 քառակուսի կմ տարածք։ Հակաահաբեկչական կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից Սիրիայում գործողություններն անցկացվում են անցած տարվա օգոստոսի 24-ից։Գործողությունը ստացել է «Եփրատի վահան» անվանումը: