16/01/2017 17:07
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահական կառավարման անցնելու օրինագծին
Թուրքիան ևս մի քայլ է կատարել խորհրդարանական կառավարման ձևից նախագահականի անցնելու ճանապարհին։ Երկրի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է համապատասխան փոփոխությունների օրինագիծը, հայտնում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը խորհրդարանի քննարկմանն էր դրել իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը։ Փոփոխություններով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անձնական հսկողություն է ստանում Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի և հետախուզության նկատմամբ։
Այսօրվա դրությամբ դրանք ենթարկվում են վարչապետին։ Բացի այդ, փոփոխությունների վերջնական ընդունման դեպքում Էրդողանն իրավունք է ստանում հրամաններ տալ, նշանակել նախարարների և հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների մասին հարցերը։
Թուրքիայի Հանրապետությունում խորհրդարանական կառավարման ձևը գործում էր 1923 թվականից։