17/01/2017 14:00
Հայտնաբերել են Բիշքեկում կործանված թուրքական Boeing-ի անձնակազմի չորրորդ անդամի մարմինը
Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանի մերձակայքում թուրքական Boeing 747 բեռնատար օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է անձնակազմի չորրորդ անդամի մարմինը, РИА Новости-ին հայտնել են Ղրղզստանի ԱԻՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Թուրքական ավիաընկերության Boeing բեռնատար օդանավը կործանվել է օդանավակայանի թռիչքուղուց 1.5 կմ հեռավարությամբ, այն ընկել է ամառանոցային ավանի վրա: Ավիաաղետի հետևանքով 32 բնակելի տուն է ավերվել: Պարզել են 37 զոհվածի ինքնությունը, այդ թվում՝ 17 երեխայի:
Հոնկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ չվերթն իրականացնող օդանավը 85 տոննա էլեկտրոնային սարքավորումներ ու գաջեթներ էր փոխադրում: Օդանավի կործանման վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են: Նախօրեին աղետի վայրում հայտնաբերել էր «սև արկղերից» մեկը: