17/01/2017 14:11
Լավրով. ԱՄՆ-ում ռուսաստանցի դիվանագետների հավաքագրման փորձերն աճել են
Վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ում ռուսաստանցի դիվանագետների հավաքագրման փորձերն աճել են: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Եթե խոսենք հավաքագրման մոտեցումների մասին, մենք այդ առումով ամբողջական վիճակագրություն չենք ներկայացրել: Բայց վերջին շրջանում, հատկապես Օբամայի վարչակազմի երկրորդ ժամկետի ընթացքում, մեր դիվանագետների նկատմամբ ոչ բարեկամական ակտիվությունն աճել է»,- ասել է Լավրովը: