23/01/2017 10:28
ԱՄՆ-ի հարավում մոլեգնող տորնադոյից առնվազն 18 մարդ է զոհվել
18 մարդ է զոհվել, ևս 50-ը՝ տուժել ԱՄՆ-ի հարավում մոլեգնող տորնադոյի հետևանքով, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Առնվազն 15 մարդ մրրիկների զոհ է դարձել Ջորջիայում, չորսը՝ Միսիսիպիում: Քամու պոռթկումները ավերել են տներ, տապալել հենասյուներ ու ծառեր, վնասել էլեկտրամատակարարման գծեր: Մինչդեռ օդերևութաբանները մոտ ժամանակներս եղանակի բարելավում չեն խոստանում. Միսիսիպիում, Ֆլորիդայումևւ Ալաբամայում սպասվում են նոր տորնադոներ, ժամում մինչև 70 կմ արագությամբ քամի, տեղատարափներ ու կարկուտ: Ջորջիայում արդեն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել տուժած նահանգներին: