23/01/2017 14:50
Հնդկաստանում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 39 մարդ
Հնդկաստանի Անդխրա-Պրադեշ նահանգում գնացքի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 39 մարդ, տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իշխանությունների փոխանցմամբ՝ 9 վագոն՝ այդ թվում գնացքաքարշը, Կուներու կայարանում դուրս է եկել գծերից:
Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել: Գնացքի վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: Տուժածնեը տեղափոխվել են մոտակա 2 հիվանդանոց: