27/01/2017 09:32
ԵԽԽՎ բանաձևերում «օկուպացված տարածք» ձևակերպումը տեղ է գտել դեռ 2005-ին. «Առավոտ»
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում երկու օր առաջ ձայների 100 «կողմ», «15» դեմ հարաբերակցությամբ ընդունվեց պատվիրակ Վոլոդիմիր Արիևի հեղինակած՝ «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» ոչ հայանպաստ զեկույցը։
«Առավոտ»-ի հարցին՝ ո՞րն է պատճառը, որ նման ձևակերպումներն ավելի հաճախ են սկսել հայտնվել ԵԽԽՎ փաստաթղթերում, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը պատասխանել է. «Մեզ համար խիստ անընդունելի՝ օկուպացված տարածք բառակապակցությունը, երբ ԼՂՀ-ն դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս, առաջին անգամ եղել է 2005-ին ընդունված 14/16 բանաձևում։ Հետո այն օգտագործվել է Ուոլթերի զեկույցում՝ մեկ տարի առաջ, որը մերժվեց, և Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցում։ Եթե ինչ-որ պահի ունեցել ենք թերացում կամ կաշառվածության գործոն, կամ ոչ հետևողական աշխատանք, ապա այդ խնդիրն ունեցել ենք հենց 2005-ին»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: